ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեկնարկում է «Սայաթ-Նովա» փառատոնը

Մեկնարկում է «Սայաթ-Նովա» փառատոնը
14.06.2016 | 14:54

«Music of Armenia»-ն հայտարարում է «Սայաթ-Նովա» փառատոնի բացման մասին, որի մեկնարկը կտրվի Երևանում հունիսի 18-ին` «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում: Հունիսի 22-ին «Մեգերյան կարպետում» տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգը: Հունիսի 24-ին «The Loft»-ում նախատեսվում է «Նռան գույնը» ֆիլմի թվային, վերականգնված տարբերակի դիտում-քննարկում:

«Սայաթ-Նովա» փառատոնը շարունակաբար զարգացնելու է Սայաթ-Նովայի երաժշտության կարևորության գաղափարը և աշուղական մշակույթի ազդեցությունն ընդհանրապես:
Հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրվելու է ﬕ հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խոր ծանոթանալու համար:

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ